Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Քամին` արևելյան, 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 20-24-ին սպասվում է ամպամածություն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է թույլ անձրև և մառախուղ: